Breaking
31 Aug 2026, Mon

Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական վերնախավի «չիստկան» կարող է ընդգրկել նաև Երևանի վարչական շրջանները

Ըստ տեղեկացված աղբյուրների՝ իշխանական վերնախավի կողմից իրականացվող կադրային փոփոխությունները, որոնք սկսվեցին խորհրդարանական ընտրություններից հետո, կարող են շրջանցել նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարներին։

Առաջիկայում սպասվում են փոփոխություններ նաև վարչական ղեկավարների շրջանում։ Իսկ վարչական շրջանների ղեկավարների հեռացման հիմնական պատճառը կլինի այն հանգամանքը, որ նրանց վարչական տարածքներում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը (ՔՊ) հունիսի 7-ի ընտրություններում ոչ այնքան հաջող արդյունքներ է գրանցել։

Իրական պատկերը, ըստ աղբյուրի, ավելի տխուր է, քան պաշտոնական հաղորդագրություններում ներկայացվածը։ Եթե հանվի ՔՊ-ի կողմից կատարված թվանկարչությունը, ապա պարզ կդառնա, որ մայրաքաղաքում կուսակցության համար ընտրական արդյունքները բավականին ցածր են եղել։ Այս իրավիճակը շատ լավ գիտեն իշխանական շրջանակները, ինչն էլ պայմանավորում է Նիկոլ Փաշինյանի այնպիսի քայլը, որ ընտրությունների գիշերը, ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների հրապարակումից առաջ, նա արագորեն հրավիրեց ասուլիս և հայտարարեց իր կուսակցության հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու մասին։

Այս փաստաթղթի և այն նշելու օրվա առթիվ ես կասեմ հետևյալը…

Ռուսաստանը հունիսին Բելառուսից բենզինի ներկրումը հասցրել է պատմական առավելագույնի։ Այս մասին գրում է…

Երևանի քաղաքապետարանը Վարդավառի տոնին ընդառաջ իրազեկում է․ «Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստն…

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ Եկատերինբուրգ՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հե…