Breaking
3 Sep 2026, Thu

Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր ազգությամբ ադրբեջանցիներ են, այցելել են Հայաստան

ՀՀ ԱԱԾ-ն հաստատել է, որ համացանցում շրջանառվող տեսանյութում պատկերված անձինք ադրբեջանցի ազգության Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

ԱԱԾ-ն հայտնում է, որ այդ անձինք մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և դուրս են եկել պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով։ Ըստ աղբյուրի՝ այցը կրել է մասնավոր բնույթ։

ՀՀ ԱԱԾ-ն նաև տեղեկացնում է, որ հիշյալ անձանցից մեկը Հայաստան է այցելել նաև 2013 թվականին, իսկ մյուսը՝ 2014 թվականին։