Երեկ առավոտվա ընթացքում Երեւանում իրականացվել են խուզարկություններ 15 տարբեր հասցեներում։ Իրավապահ մարմինները մանրամասն տեղեկություն չեն հրապարակել խուզարկությունների պատճառի եւ դրանք կապված են արդյոք որեւէ կոնկրետ քրեական գործի հետ։
Այս իրադարձությունները տեղի ունեցան այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց տեսանյութ, որում դիմակներով եւ զենքով զինված անձինք, խոսելով Արցախի բարբառով, դիմում էին նրան՝ սպառնալով պատժել եւ հայտնելով նրա գտնվելու վայրերը։ Փաշինյանը տեսանյութը բնութագրեց որպես «ահաբեկչական» եւ խոստացավ, որ «մասկաները եւ ավտոմատների կոթերը համապատասխան տեղերն է մտցնելու»։
Այս դեպքի կապակցությամբ Քրեական Կոդի մի քանի հոդվածներով՝ «սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու եւ հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի» առթիվ հարուցվել է քրեական գործ։
Չնայած պաշտոնական մարմինները փորձում են ներկայացնել այս իրադարձությունները որպես սպառնալիք Փաշինյանի անձնական անվտանգությանը, շատերը համոզված են, որ դա իշխանությունների կողմից կազմակերպված եւ իրականացված գործողություն է։ Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ նպատակն է լեգիտիմացնել ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ հետապնդումները։
Իրավապահ մեր աղբյուրները հայտնում են, որ իրավապահ մարմիններին արդեն հրահանգ է տրվել իրականացնել համատարած ձերբակալություններ եւ «փակել» ընդդիմադիր ակտիվիստներին։ Աղբյուրների համաձայն՝ այս քայլը կատարվում է այն պայմաններում, երբ քաղաքական կուսակցությունների եւ իշխանությունների միջեւ հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ-ի վիճակը ծանր է, եւ ընդդիմությանը թուլացնելը համարվում է իշխանությունների համար առաջնային խնդիր։
Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թ․ հոկտեմբերի 19-ին Այգեձորի միջնակ դարձնել էր Արթուր Մելիքյանին։
